Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ազատման դիմում է գրել
Աջակցիր «Ա1+»-ինՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ազատման դիմում է գրել։
«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեի լրատվական ծառայությունից։
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀՀ կառավարությունում լուրջ կադրային փոփոխություններ են սպասվում։ Ըստ տարածվող լուրերի՝ հրաժարական են ներկայացրել նաև ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը և ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 15-ի նիստում դժգոհություն էր հայտնել իրավապահ մարմինների և դատական համակարգի աշխատանքից՝ նշելով, որ իր համբերության բաժակը լցվել է և կայացնելու է որոշումներ։
Նոյեմբերի 18-ին հրաժարականի մասին հայտնեց ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը։
Սասուն Խաչատրյանը Հակակոռուպցիոն կոմիտեն ղեկավարում էր 2021 թվականից, մինչ այդ՝ 2018 թվականից նա զբաղեցնում էր Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնը։