Հայաստանի հավաքականը կհանդիպի ֆուտբոլի աշխարհի քառակի չեմպիոնի հետ
Աջակցիր «Ա1+»-ինՇվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում այսօր առցանց տեղի կունենա ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության եվրոպական գոտու վիճակահանությունը:
Մասնակից 55 հավաքականները նախապես բաժանվեցին 10 խմբերի միջև: Հայաստանի հավաքականը հայտնվեց ընտրական G խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Գերմանիայի, Ռումինիայի, Իսլանդիայի, Հս. Մակեդոնիայի և Լիխտենշտեյնի ընտրանիները:
Մյուս խմբերի կազմերը.
A խումբ – Պորտուգալիա, Սերբիա, Իռլանդիա, Լյուքսեմբուրգ, Ադրբեջան
B խումբ – Իսպանիա, Շվեդիա, Հունաստան, Վրաստան, Կոսովո
C խումբ – Իտալիա, Շվեյցարիա, Հս. Իռլանդիա, Բուլղարիա, Լիտվա
D խումբ – Ֆրանսիա, Ուկրաինա, Ֆինլանդիա, Բոսնիա և Հերցեգովինա, Ղազախստան
E խումբ – Բելգիա, Ուելս, Չեխիա, Բելառուս, Էստոնիա
F խումբ – Դանիա, Ավստրիա, Շոտլանդիա, Իսրայել, Ֆարերներ, Մոլդովա
G խումբ – Նիդեռլանդներ, Թուրքիա, Նորվեգիա, Չեռնոգորիա, Լատվիա, Ջիբրալթար
H խումբ – Խորվաթիա, Սլովակիա, Ռուսաստան, Սլովենիա, Կիպրոս, Մալթա
I խումբ – Անգլիա, Լեհաստան, Հունգարիա, Ալբանիա, Անդորա, Սան Մարինո
Հիշեցնենք, որ խմբերի հաղթողներն ուղիղ կմտնեն աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ: Երկրորդ տեղ գրաված 10 թիմերը և 2020թ Ազգերի լիգայի խաղարկության լավագույն երկու թիմերը կբաժանվեն երեք խմբի և օլիմպիական մրցակարգով կորոշեն մնացած երեք ուղեգրերի տերերին:
Աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարը կմեկնարկի 2021 թվականի մարտի 24-ին, կավարտվի հոկտեմբերի 16-ին: Փլեյ-օֆֆ փուլը տեղի կունենա 2022թ մարտի 24-ից մինչև մարտի 29-ը: Աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը տեղի կունենա նոյեմբերի 21-ից մինչև դեկտեմբերի 18-ը, Քաթարում: