Բացել լրահոսը Փակել լրահոսը
aa
A A
Պաշտոնական

ՌԴ ԱԻՆ մասնագետների նոր խումբ է ժամանել Ստեփանակերտ

Ռուսաստանի ԱԻՆ մասնագետների նոր խումբը ժամանել է Լեռնային Ղարաբաղ ՝ մարդասիրական առաքելության խնդիրների կատարման համար, հայտնում է գերատեսչությունը:

«Ռուսաստանի ԱԻՆ մասնագետներն այսօր Մոսկվայից ժամանել են Ստեփանակերտ՝ Լեռնային Ղարաբաղում գերատեսչության խմբավորման ընդլայնման համար: Վաղվանից նրանք ձեռնամուխ կլինեն հումանիտար առաքելության խնդիրների կատարմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Լեռնային Ղարաբաղ են ուղարկվել հրատեխնիկա, կինոլոգներ և հոգեբաններ: Բացի այդ, Ստեփանակերտ են տեղափոխվել երեք մարդատար ավտոբուս, տեխնիկա և սարքավորումներ։

«Փրկարարները շարունակում են օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի տուժած բնակչությանը: Այսօր առաքվել է 4 տոննա կահույք: Բացի այդ, բաժանվել է ավելի քան 65 տոննա հումանիտար բեռ, որը նախկինում հասցրել էր ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: