A
A
Մահացել է Գյումրու դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Յուրի Ոսկանյանը
Աջակցիր «Ա1+»-ինՄահացել է Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Յուրի Ոսկանյանը։ Այս մասին տեղեկացնում է թատրոնի ֆեյսբուքյան էջը։
Յուրի Ոսկանյանը ծնվել է 1938թ-ին Լենինականում
1962թ-ից ընդգրկվել է թատրոնի ստեղծագործական կազմում և մինչ օրս հանդիսանում էր Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան։
2003թ-ին Յուրի Ոսկանյանը արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման, իսկ ՀՀ մշակույթի նախարարության կողմից «Ոսկե մեդալ»-ի։