Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Իմ քայլի» պատգամավորը՝ Հունան Պողոսյանի հրաժարականի մասին (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցությունն այսօր ԱԺ-ում փակ հանդիպում ունեցավ Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանի հետ։ Հանդիպումից հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանը հայտարարեց՝ մինչև նշանակումն էլ հանդիպել է Քերոբյանի հետ, բազմաթիվ տնտեսական հարցեր են քննարկել, վստահեցրեց՝ առաջիկայում կտեսնենք նախարարի աշխատանքի արդյունքը։

Սյունիքի մարզից ընտրված պատգամավորը վստահեցրեց՝ Սյունիքում ամեն ինչ նորմալ է․ «Երեկ եմ եկել, Սիսիանում եմ եղել, մեր խաղաղապահ զորքերը և ադրբեջանական զորքերը սահմանը գծելով գալիս են, նորմալ է, հասել էին Կապան համայնքի տակը, ոչ մի խուճապ չկա Սյունիքում»։

Մարզպետի հրաժարականի մասին պատգամավորը մանրամասներ չհայտնեց, ասաց՝ Հունան Պողոսյանի հետ չի խոսել։ Հարցին, թե Հունան Պողոսյանն արդյո՞ք կարողացավ Սյունիքում կոտրել քրեաօլիգարխիկ համակարգի մեջքը, պատգամավորն արձագանքեց․

«Իսկ դուք այս երկու տարիների ընթացքում քրեական միջադեպերի ականատես եղե՞լ եք, ես կարծում եմ, որ կոտրվել է այդ համակարգի մեջքը»։

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների վերաբերալ մամուլում հրապարակված լուրերին, Համբարձումյանն ասաց՝ նման քննարկում չեն ունեցել։ Իմքայլական պատգամավորը միասնականության կոչ արեց։