Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Հասարակություն

Սոթքի հանքի տարածքում դեմարկացիոն գիծը վիճարկելի է, ինչը մեզ համար հնարավորություն է. նախկին տնօրեն (տեսանյութ)

Սոթքի հանքի բացման աշխատանքները սկսել եմ ես, 1975 թվականի վերջին 1976-ի սկզբներին արդեն իսկ Քելբաջարի ղեկավարությունը սկսեց աղմկել, թե դա իրենց տարածքներն են։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում պատմում է Սոթքի հանքավայրի նախկին տնօրեն Կորյուն Հակոբյանը։

Հակոբյանն ասում է՝ դեռ այն ժամանակ է պահանջել բերել սահմանի դեմարկացիոն գծի նկարագիրը՝ հասկանալու համար այդ սահմանը իսկապես անցնո՞ւմ է ջրբաժանով․

«Վարդենիսցներ կային, մեծահասակ մարդիկ, ովքեր պնդում էին, որ այդ տարածքները որպես արոտավայրեր պատկանել են Սոթք գյուղին և երբեք Ադրբեջանին չեն պատկանել։ Նրանք պնդում էին, որ դեմարկացիոն սահմանային գիծը անցնում է Թարթառի ձախ վտակով՝ Սեիդլարով։ Ես այդպես էլ այդ դեմարկացիոն գծի մանրամասն նկարագրությունը թե՛ մեր կողմից, թե՛ Ադրբեջանի ղեկավարության կողմից չեմ տեսել, դրանից ելնելով ես ասում եմ, որ խնդիրը վիճելի է»։

Մեր հարցին, թե խնդիրը վիճարկելու պարագայում հնարավո՞ր է  հօգուտ մեզ հանգուցալուծում լինի, Հակոբյանն ասում է՝ նայած ով կբանակցի, բայց չի բացառվում, որ որևէ լուծում գտնվի հօգուտ մեզ․

«Եթե չկա այդ մանրամասն նկարագրված սահմանային գիծը, արդեն իսկ հարցը դառնում է վիճարկելի, որքանով Ադրբեջանը կարող է ասել այսքանը իմն է, նույնքան մենք էլ կարող ենք ասել՝ ձերը չէ, մերն է»։

Ինչ վերաբերում է հարցին, թե ի՞նչ տնտեսկան հետևանքներ կարող է ունենալ հանքի չշագհագործումը կամ մի մասի շահագործումը մեր երկրի տնտեսության վրա,  Հակոբյանն ասում է՝ հետևանքները վատ կարող են լինել։

Հանքավայրի նախկին տնօրենի դիտարկմամբ՝ եթե պայմանավորվածությունները վերջնական լինեն այնպես, որ հանքի 70 տոկոսը անցնի Ադրբեջանին, «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը կարող է դիմել Ադրբեջանին, Ադրբեջանի հետ կնքի ընդերքօգտագործաման պայամանագիր, շահագործումը շարունակի ինչ-որ ժամանակ և հանքաքարը վերամշակի Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայում։

Հիշեցնենք՝ օրերս ԶՈՒ գլխավոր շտաբի  պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը հայտարարել էր՝ Սոթքի ոսկու հանքը կիսով չափ կանցնի հայկական կողմին, կիսով չափ ադրբեջանական կողմին։