Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կիմ Բալայանին կոչ եմ անում դադարեցնել հացադուլը․Վլադիմիր Վարդանյան (տեսանյութ)

Ես Կիմ Բալայանին կոչ եմ անում դադարեցնել հացադուլը։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

Ինչ վերաբերում է Բալայանի պնդումներին, թե Նիկոլ Փաշինյանը սահմնադրական կարգ է տապալել, Վարդանյանն ասում է՝ իրավական գնահատական կարող են տալ դատարանները, ես նման գնահատական տալու իրավասություն չունեմ։ Ինչ վերաբերում է Կառավարության հրաժարականի պահանջին, Վարդանյանն ասում է՝ երկրում կայունության ապահովումը շատ կարևոր է։

«Այս պահին պետք է հասկանալ՝ ինչ կարելի է անել, մենք բոլորս պետք է համատեղ միջոցներ ձեռնարկենք՝ իրավիճակից ելք գտնելու համար»։

Վարդանյանը վստահեցրեց, որ պետական համակարգը գործում է հետպատեազմական ծանր իրավիճակում։ «Երեկ Ֆրանսիայի սենատում ընդունված բանձևը վկայում է այն մասին, որ բանակցային գործընթացը շարունական է»,-նշեց Վարդանյանը։