Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+shirak 22.11.
A A
Տեսանյութեր

«Ուրարտուն» Գյումրիում ջախջախեց «Շիրակին» և գլխավորեց ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր Լիգան

VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրի հերթական խաղում Գյումրիի «Շիրակն» իր հարկի տակ ընդունեց Երևանի «Ուրարտուին»:

Հյուրերը վստահ հանդես եկան և հաղթեցին 3:0 հաշվով: Նրանց կազմում աչքի ընկան միայն լեգեոնականները՝ ռուսաստանցի Եվգենի Կոբզարը, հաիթցի Ջոնել Դեսիրեն և բրազիլացի Խուգո Վիտինյոն:

Այս հաղթանակից հետո «Ուրարտուն» 14 միավորով սկսեց գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նրան հաջորդող «Լոռի ՖԱ»-ն ու «Արարատն» ունեն 13-ական միավոր: «Շիրակն» այս խաղում կրեց թվով չորրորդ անընդմեջ պարտությունը և այժմ վաստակած 2 միավորով զբաղեցնում է վերջին՝ 9-րդ հորիզոնականը:

Տուրի վերջին խաղը տեղի կունենա վաղը: Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» սեփական դաշտում կընդունի գավաթակիր «Նոային»: