Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Հրաժարական պահանջողները թող գային, կանգնեին, զենք վերցնեին (տեսանյութ)

Հանրապետության հրապարակում այսօր հավաքված կամավորականներից մեկը «Ա1+»-ի հետ զրույցում պատմում է, որ հոկտեմբերի 2-ից եղել է ռազմաճակատում, նոյեմբերի 5-ին վիրավորվել է կասետային ռումբից․

«Մեր տղաները արել են անհնարինը, այսօր մարդիկ եկել են կանգնել են, չեն հարգում անմեղ տղաներին, ովքեր պառկած են Եռաբլուրում։ Վարչապետի հրաժարական պահանջողները թող գային, կանգնեին, զենք վերցնեին։ Վարչապետը փրկել է 30,000 կյանք»,-համոզմունք է հայտնում կամավորականը։

Հավելենք, որ Հանրապետության հրապարակում քիչ առաջ հավաքվել էին Նիկոլ Փաշինյանի աջակիցները, ովքեր պնդում էին, թե Փաշինյանը չպիտի հրաժարական տա։

Նրանք հանդիպել էր նաև Փաշինյանը, հորդորել դադարեցնել հավաքը։