Բացել լրահոսը Փակել լրահոսը
124413605_3854677751233338_7176896804890321976_o
A A
Պաշտոնական

Ստեփանակերտի կենտրոնում ամբողջությամբ այրվել է մասնավոր սեփականություն հանդիսացող հանրախանութ

Լուսադեմին Ստեփանակերտում հրդեհ է բռնկվել: Քաղաքի կենտրոնում դեռևս չպարզված հանգամանքներում ամբողջությամբ այրվել է մասնավոր սեփականություն հանդիսացող հանրախանութ:
 
ԱՀ ԱԻ պետական ծառայության հրշեջ փրկարարները կանչը ստանալուց անմիջապես հետո մեկնել են դեպքի վայր և կատարել հրդեհաշիջման աշխատանքներ, միաժամանակ, հնարավորինս փրկել խանութում առկա գույքը:
Դեպքի վայրում աշխատանքներին հետևել է նաև ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը: