Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մրցանակ ֆրանսահայ ռեժիսորին

Մշակույթ

Ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանի «Շան պատմությունը» ֆիլմը «Ոսկե արմավենու» է արժանացել Կաննի 63-րդ կինոփառատոնում` կարճամետրաժ ֆիլմերի անվանակարգում:

15 րոպե տեւողությամբ անիմացիոն ֆիլմի իրադարձությունները ծավալվում են 1910 թվականին` Օսմանյան կայսրությունում:

Իշխանության եկած երիտթուրքերը դիմում են արեւմտյան պետությունների օգնությանը` Կոնստանդնուպոլսի փողոցները 30 հազար թափառական շներից ազատելու համար:

Կառավարությունը, ի վերջո, որոշում է հրաժարվել շների ոչնչացման ավանդական եղանակից` կենդանիներին պարզապես տեղահանելով Պոլսի հարեւանությամբ գտնվող անմարդաբնակ կղզիներից մեկը, որտեղ էլ շների մեծ մասը սովից ու ծարավից սատկում է:

Քննադատներից շատերի կարծիքով` այս ֆիլմի միջոցով անուղղակի ներկայացվում է Հայոց ցեղասպանությունը: