Բացել լրահոսը Փակել լրահոսը
Pashinyan - Macron (1)
A A
Պաշտոնական

Հայաստանը դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով. վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Էմանուել Մակրոնին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Նիսում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ: Վարչապետի ուղերձում, մասնավորապես, ասված է.

 

«Մեծարգո պարոն նախագահ,

 

Ցնցված եմ Նիս քաղաքում կատարված զարհուրելի հանցագործությամբ: Հայաստանը դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով: Մեզ համար ավելի քան ակնհայտ է, որ ծայրահեղականությունն ու ֆանատիզմը չունեն որևէ արդարացում և բարոյական հիմնավորում: 

 

Հայաստանի ժողովուրդը կիսում է Ֆրանսիայի եղբայրական ժողովրդի ցավն ու ցասումը և իր անկեղծ ցավակցություններն ու սփոփանքի խոսքերը հայտնում զոհվածների հարազատներին և մտերիմներին»: