Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աղայանի 64 անհայտ հոդվածները

Մշակույթ

Աղայանագետ Արտաշես Հակոբջանյանը կարծում է, որ Ղազարոս Աղայանը դեռեւս լիարժեք չի ներկայացվել ընթերցողին:

45 տարվա` տպագիր մամուլում պրպտումների արդյունքում նա գտել է Աղայանին վերագրվող 27 հոդվածի փոխարեն 91-ը:

Արտաշես Հակոբջանյանը կարծում է, որ այդ անհայտ գործերը խանգարում են Ղազարոս Աղայանին լիարժեք ներկայացնելու համար:

Նա այս մասին ասաց Հայաստանի Ազգային գրադարանի նիստերի սրահում գրող, մանկավարժ, հրապարակախոս, մանկագիր Ղազարոս Աղայանի 170-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ:

Գրադարանում բացվել էր նաև Ղազարոս Աղայանին նվիրված ցուցահանդես` «Ղազարոս Աղայանը մանկավարժ», «Ղազարոս Աղայանը մանկագիր »,«Ղազարոս Աղայանի ստեղծագործությունները »,«Ղազարոս Աղայանի մասին» խորագրերով:

Ներկայացված էին նաև հայերեն, ռուսերեն, բուլղարերեն մոտ 70 գրքեր, ամսագրեր: