Բացել լրահոսը Փակել լրահոսը
կռիվ
A A
Պաշտոնական

Տեղային նշանակության մարտեր են ընթանում Արցախի ճակատային գծի բոլոր ուղղություններում․ ԱՀ ՊՆ

Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերվա ընթացքում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտեր:

Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:

 

«Երեկոյան թշնամական ուժերը հերթական անգամ հրետակոծել են խաղաղ բնակավայրերը, մասնավորապես՝ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն համայնքներն ու Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղը:

Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվում են հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունները»,-նշում են ՊՆ-ից: