A
A
Ֆրանսիան Թուրքիայից հետ է կանչել իր դեսպանին
Աջակցիր «Ա1+»-ինՖրանսիան խորհրդակցությունների նպատակով հետ է կանչում Անկարայում իր դեսպանին, այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին խորհուրդ է տվել «բուժել հոգեկանը»:
Այս մասին հայտնում է AFP գործակալությունը:
«Նախագահ Էրդողանի մեկնաբանություններն անընդունելի են ։ Ավելորդությունն ու կոպտությունը մեթոդ չէ։ Մենք պահանջում ենք, որ Էրդողանը փոխի իր քաղաքականությունը, քանի որ դա վտանգավոր է բոլոր առումներով», - AFP գործակալությանը հայտնել են Ելիսեյան պալատից։
Նա հավելել է, որ Անկարայում Ֆրանսիայի դեսպանը ստեղծված իրավիճակը քննարկելու համար կհանդիպի նաև Էմանուել Մակրոնի հետ: