Բացել լրահոսը Փակել լրահոսը
1561764767_0_0_3319_1868_1920x0_80_0_0_9224e50ebdc83cc971f72ffcf7138c8b
A A
Քաղաքականություն

Էրդողանը Մակրոնին խորհուրդ է տվել «բուժել հոգեկանը»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վիրավորական հայտարարություն է արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նկատմամբ: Նա ասել է, որ Մակրոնը «հոգեկանը բուժելու կարիք ունի», գրում է РИА Новости-ն:

Մակրոնն ավելի վաղ ելույթ էր ունեցել Ֆրանսիայում անջատողականության դեմ պայքարի վերաբերյալ: Նա նշել էր,որ համապատասխան օրինագիծը, որն ուղղված է հանրապետական արժեքների ամրապնդմանը, կներկայացվի դեկտեմբերի 9-ին: Ֆրանսիայի իշխանությունը իսլամական անջատողականության դեմ պայքարի շրջանակում ուզում է հատուկ ուշադրություն դարձնել երեխաների ուսուցմանը: Մակրոնը խոսել էր նաև Ֆրանսիայի մահմեդականների խորհրդի հետ համատեղ կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտության մասին` նշելով, որ դա թույլ կտա երկրում «լուսավորյալ իսլամ» կառուցել:  

Անդրադառնալով այս հարցին՝ Էրդողանն ասել է.

«Մակրոնն ի՞նչ խնդիր ունի իսլամի ու մահմեդականների հետ։ Եթե պետության ղեկավարն այդպես է վերաբերվում իր երկրում գտնվող միլիոնավոր մուսուլմաններին, ուրեմն նա գիտակցության վերահսկողության կորուստ ունի։ Նա հոգեկանը բուժելու կարիք ունի»: