Բացել լրահոսը Փակել լրահոսը

Չգիտես ինչու այդ վերջնագրի ձևով պահանջը ուղղված է մեզ․ Ռուսաստանի դեսպանատուն

A A
ՀՀ-ում Ռուսաստանի դաշնության դեսպանատունը տարածել է հետեւյալ հաղորդագրությունը․
 
Այսօր դիվանագիտական ներկայացուցչության մոտ տեղի ունեցած Լեռնային Ղարաբաղում պատերազմի անհապաղ դադարեցում պահանջող՝ հայ կանանց հավաքի հետ կապված՝ Դեսպանատունը ստացել է մի շարք հարցումներ ԶԼՄ-ներից՝ տվյալ ակցիան մեկնաբանելու խնդրանքով:
 
Պատասխանում ենք միանգամից բոլորին.
 
Իսկապես, այդ միջոցառումն այսօր տեղի է ունեցել: Հավաքվածների ներկայացուցիչներին հանդիպեց Ռուսաստանի Դեսպանը, ով խորը ցավակցություն հայտնեց իրենց որդիներին կորցրած բոլոր մայրերին: Դիվանագիտական առաքելության ղեկավարն ընդգծեց, որ հայ ու ադրբեջանցի ժողովրդի ողբերգությունը Ռուսաստանում ընկալում են իբրև իրենց սեփականը: Հենց այդ պատճառով մեր երկիրը հսկայական ջանքեր է ներդնում, որպեսզի ռազմական գործողություններն ավարտվեն ու վերականգնի բանակցային գործընթացը:
 
Ինչպես հայտնի է, վերջերս ժողովրդին ուղղված իր ուղերձում Հայաստանի վարչապետ Ն.Վ. Փաշինյանը հատուկ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին ձեռնարկվող քայլերի համար: Դրանք մասնավորապես ուղղված են հակամարտության հետագա ընդարձակումը կասեցնելուն, որը սպառնալիք կդառնար խաղաղության համար ոչ միայն Հարավային Կովկասում, այլև դրա սահմաններից հեռու:
 
Այս կապակցությամբ կցանկանայինք ուշադրություն դարձնել պարադոքսալ մի հանգամանքի վրա:
 
Հավաքվածների կողմից հնչեցրած հակամարտությունն անհապաղ դադարեցնելու պահանջը, այն էլ՝ վերջնագրի ձևով, չգիտես ինչու հասցեագրված է հենց այն երկրին, որը ձեռնարկում է իրական, գործնական քայլեր այդ ուղղությամբ:,- ասված է ՌԴ դեսպանատան հաղորդագրության մեջ։