Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Սա Ռուսաստանի կողմից արձագանք էր Բաքվին, որ չեն հանդուրժի հետագա էսկալացիան․ Հակոբ Բադալյան (տեսանյութ)

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն ասում է, որ Ռուսաստանն Ադրբեջանում ազդեցությունը պահելու համար մրցակցում է Թուրքիայի, Իրանի, ինչպես նաև Իսրայելի հետ։ Եվ այդ հանգամանքը ՌԴ-ին էապես կաշկանդում է Արցախյան պատերազմում Թուրքիային զսպելու համար։ ՌԴ-ն միաժամանակ նաև հասկանում է, որ եթե Թուրքիային թույլ տվեց մուտք գործել Կովկաս, մասնակցել Արցախի հարցում որոշումների կայացմանը կամ լինել թելադրող, դա իր համար կլինի աշխարհաքաղաքական լրջագույն պարտություն։

Այնուամենայնիվ, քաղաքական մեկնաբանը կարևորեց հենց այսօր Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքին հարվածելու վերաբերյալ՝ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի այն հայտարարությունը, թե իրենք ուսումնասիրում են, որ կողմից է եղել առաջին հարվածը։

«Ես սա դիտարկում եմ որոշակի համալիր արձագանք Բաքվին, որ հետագա էսկալացիային կա սահման, որ հետոն կարող է չհանդուրժեն։ Բայց, եթե Բաքուն Անկարայի թելադրանքով շարունակի արկածախնդրությունը, իսկապես ՌԴ-ն կանցնի գործուն քայլերի՝ կասեցնելու համար։ Տեսնում ենք, որ ՌԴ-ն առայժմ զերծ է մնում կտրուկ քայլերից»,- ասում է Հ․Բադալյանը։

Վերջինս նաև հարց է բարձրացնում, թե կկարողանա՞ ՌԴ-ն Ալիևին տալ այնպիսի երաշխիքներ, որ նա կտրվի Անկարայից։ Ըստ վերլուծաբանի, Մոսկվան Իլհամ Ալիևի վրա կարող է ազդել, օրինակ, Ադրբեջանում առկա տարբեր ազգերի՝ լեզգիների, թալիշների խնդիրների միջոցով։

«Եվ հարց է, թե Մոսկվան որքան ինտենսիվ կարող է օգտագործել այդ լծակը։ Այս օրերին մի հետաքրքիր որոշում կայացվեց, Դաղստանում ղեկավար նշանակեց գեներալ Սերգեյ Մելիքովին, որը հակաահաբեկչական փորձ ունի և ազգությամբ լեզգի է։ Մենք գիտենք, թե Ադրբեջանում որքան զգայուն է լեզգիների խնդիրը»,- ասում է վերլուծաբանը։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում