Բացել լրահոսը Փակել լրահոսը
զինվոր
A A
Պաշտոնական

ժամը 14:00-ի սահմաններում հակառակորդը հարավային սահմանի երկու ուղղություններով ձեռնարկել է գրոհ, որը կասեցվել է. ՊՆ

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Հակառակորդն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, որոնք մատնվում են անհաջողության:

Այսպիսով՝ ժամը 14:00-ի սահմաններում հակառակորդը հարավային սահմանի երկու ուղղություններով ձեռնարկել է գրոհ, որը ՊԲ ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում կասեցվել է։
 
Հակառակորդին պատճառվել են կենդանի ուժի զգալի կորուստներ, ինչպես նաև խոցվել է թշնամական 9 միավոր զրահատեխնիկա»։