Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+urartu
A A
Սպորտ

Ուրարտու» ՖԱ-ն իր մարզաբազայում հյուրընկալել է Արցախից ժամանած ընտանիքներին (տեսանյութ)

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբն իր մարզաբազայում հյուրընկալել է Արցախից ժամանած 70 երեխաների և մայրերի: Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Նրանք Արցախի տարբեր քաղաքներից ու գյուղերից են՝ Ստեփակերտ, Շուշի, Մատաղիս, Հադրութ և Սղնախ: Երեխաները մարզվում են, զբաղվում սպորտով, զարգացնում ֆուտբոլային ունակություններ, որի հարցում նրանց օգնում են ակումբի մարզիչները, բացի այդ մասնակցում են մտքի զարգացման խաղերի։ Նրանց այցելում են տարբեր արտիստներ ու  կամավորներ, որոնք օգնում են երեխաներին տարբեր հարցերում։

Հավելենք նաև, որ ավելի վաղ «Ուրարտուի» աշխատակիցները, մարզչական շտաբն ու ֆուտբոլիստները, դրամահավաք են կազմակերպել ու 16 հազար դոլար ուղարկել Արցախի հիմնադրամին: