Բացել լրահոսը Փակել լրահոսը
2020-10-01T104637Z_1360940212_RC2K9J9R57IM_RTRMADP_3_FRANCE-TECH-MACRON
A A
Քաղաքականություն

Մակրոնը հայտնել է, որ փաստեր ունի ԼՂ-ում Թուրքիայից սիրիական իսլամիստների կռվելու մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ փաստեր ունի, որ Լեռնային Ղարաբաղի մարտական գործողություններին Թուրքիայից սիրիական իսլամիստներ են մասնակցում: Այդ մասին նա ասել է Բրյուսելում՝ լրագրողների հետ զրույցում, գրում է РИА Новости-ն:

«Ղարաբաղում բարդ իրավիճակ է: Ես հստակ ուզում եմ ասել՝ այսօր մենք տեղեկություն ունենք, որը վստահաբար մատնանշում է, որ ջիհադիստական ​​խմբավորումների գրոհայինները լքել են Սիրիայի ռազմական գործողությունների թատրոնը ՝ միանալու Ղարաբաղում ռազմական գործողություններին »: Նա նշել է, որ «սա շատ լուրջ ու նոր գործոն է»:

«Մենք կքննարկենք դա, ներառյալ այստեղ ԵՄ-ի բանակցություններում»,- հավելել է նա: