Բացել լրահոսը Փակել լրահոսը
unnamed
A A
Պաշտոնական

Սահակաշվիլին պետք է զրկվի ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից․ նախարար

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆբ-ի իր էջում գրել է․ 
 
Այսօր որոշում եմ կայացրել դիմել Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին բուհի պատվավոր դոկտորի կոչումից զրկելու խնդրանքով` հայ ինքնության, սեփական հողում ինքնորոշվելու, ապրելու և արարելու, մեր հայրենակիցների կյանքի իրավունքի դեմ ուղղված Ադրբեջանի քայլերը իր հայտարարություններով խրախուսելու և դրանց անուղղակի աջակցելու համար: