Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տարածաշրջանային համաժողով Երեւանում

Տնտեսություն

2010 թ. մայիսի 13-14-ը Երեւանում կանցկացվի ՊԳԿ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի 27-րդ տարածաշրջանային համաժողովը:

Այս երկամյա խոշոր միջոցառումը կազմակերպվում է ՊԳԿ-ի կողմից` վերանայելու եւ առաջարկություններ ներկայացնելու Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող առանցքային պարենային եւ գյուղատնտեսական խնդիրների վերաբերյալ:

Տարածաշրջանային համաժողովին կնախորդեն Գյուղատնտեսության հարցերով եվրոպական հանձնաժողովի 36-րդ նստաշրջանը, որը կանցկացվի 2010 թ. մայիսի 11-ին եւ 12-ին, եւ Եվրոպայում ՊԳԿ-ի/ՀԿ-ների-քաղաքացիական հասարակության կազմակերպությունների տարածաշրջանային խորհրդակցությունը, որը կանցկացվի 2010 թ. մայիսի 10-ին եւ 11-ին:

Մասնակիցների թվում են գյուղատնտեսության նախարարներ տարածաշրջանային երկրներից, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, ՊԳԿ-ի գլխավոր քարտուղարը, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության եւ գործարար հատվածի ներկայացուցիչներ:
ՊԳԿ գլխավոր քարտուղար Ժակ Դիուֆը ելույթ կունենա մայիսի 13-ի առավոտյան, իսկ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ կհանդիպի մամուլի ասուլիսի ընթացքում, նույն օրվա երկրորդ կեսին:

Համաժողովի` նախարարական մակարդակով «կլոր սեղանը» տեղի կունենա հինգշաբթի, մայիսի 13-ին եւ նվիրված կլինի «Գյուղատնտեսության եւ գյուղական շրջանների զարգացման բնագավառում Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում առկա մարտահրավերներին արձագանքը քաղաքականության մշակման միջոցով. փորձի փոխանակում եւ համագործակցության խորացում տարածաշրջանում» թեմային: