Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գագիկ Ծառուկյան
A A
Հասարակություն

Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ որոշեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին 2 ամսով կալանավորել :

Ծառուկյանի պաշտպան Սամվել Դիլբանդյանի խոսքով որոշումը իրենց համար անականկալ չէր, հենց դրա համար էլ Ծառուկյանը միանգամից գնացել է Ազգային անվտանգության ծառայություն, որտեղ էլ նրան կալանավորել են։

Դիլբանդյանը հայտնեց որ որոշումը միանշանակ բողոքարկելու են, երբ ստանան, քանի որ համարում են որ ակնահատ անօրինական վճիռ է կայացվել։

Հիշեցնենք, որ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը դատարան է ներկայացրել Ազգային անվտանգության ծառայությունը հունիսի 16-ի երեկոյան, սակայն դատարանը մերժել էր միջնորդությունը և ԲՀԿ ղեկավարին ազատ արձակել:

Ծառուկյանը մեղադրվում է ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու հոդվածով։