Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՊԵԿ
A A
Պաշտոնական

Հոկտեմբերի 1-ից բժշկական նշանակության որոշ ապրանքներ առանց մաքսատուրքի ներմուծելու արտոնությունն այլևս չի գործի

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ լրանում է Եվրասիական տնտեսական միության տարածք բժշկական նշանակության որոշ ապրանքներ առանց մաքսատուրքի ներմուծելու արտոնության ժամկետը: Ինչպես ՊԵԿ-ը ժամանակին հայտնել էր, կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում, ԵՏՀ 16.03.2020թ թիվ 21 և 03.04.2020թ թիվ 34 որոշումների համաձայն, 2020թ. մարտի 16-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքային հայտարարագիր գրանցելու դեպքում մաքսատուրքից ազատվում են ցանկում ներկայացված ապրանքները:

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ 2020 թվականի  հոկտեմբերի 1-ից վերոնշյալ որոշումը չի գործելու, և կիրառվելու են հայտարարագիրը գրանցելու օրվա դրությամբ գործող մաքսատուրքի դրույքաչափերը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 16.03.2020թ. թիվ 21 և 03.04.2020թ թիվ 34 որոշումներով հաստատված ցանկ

 

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ

Ապրանքի անվանումը

1702 30 500 0,
2106 10 800 0,
2827 20 000 0,
2828 10 000 0,

2828 90 000 0,
2833 21 000 0,
2836 30 000 0,
2905 43 000 0,
2918 30 000 0,
2921 44 000 0,
2922 39 000 0,
2922 49 850 0,
2924 29 100 0,
2933 11 900 0,
2933 49 900 0,
3503 00 100 9,
3821 00 000 0

Ապրանքներ, որոնք օգտագործվում են դեղամիջոցների արտադրության համար

2526 20 000 0 

Տալկ `դիմակների և ձեռնոցների արտադրության համար

2905 12 000 0,
2921 11 000 0,
2921 19,
2921 29 000 0,
2923 90 000 9,
2925 29 000 0,
3402 12 000 0,
3402 13 000 0,
3905 99 909 0



Ապրանքներ, որոնք օգտագործվում են ախտահանիչ միջոցների արտադրության համար

3002 

Պատվաստանյութեր, ախտորոշիչ հավաքածուներ

3005

Վիրակապեր, բամբակ, թանզիֆ և նմանատիպ ապրանքներ

3808 94

Հակավիրուսային ախտահանիչ միջոցներ

3822 00 000 0

Ախտորոշիչ կամ լաբորատոր ռեակտիվներ

3904 40 000 0,
3909 50 900 0,
5516 23 100 0
5603 11 900 0,
5603 12 900 0,
5903


Ապրանքներ, որոնք օգտագործվում են բժշկական նշանակության ձեռնոցների և անձնական պաշտպանության միջոցների արտադրության համար

3917

Խողովակներ, ճկափողեր և դրանց կցամասեր` բժշկական նպատակների համար օգտագործվող

3920 99 590 0,
 3920 99 900 0,
 3921 90 900 0

Պարաֆինային ժապավեն,

Parafilm թաղանթ` լաբորատոր պլաստմասե սպասքի փակման և հերմետիզացման համար

3923 10 000 0,
 3923 90 000 0,
 4819 20 000 0

Կոնտեյներ՝ բժշկական թափոնների անվտանգ հավաքման և ոչնչացման համար

3923 21 000 0,

3923 29

Պարկեր` կենսաբանական վտանգավոր թափոնների տեղափողման համար

3923 30,
3926 90 970 9,
7010 90 

Սրվակներ և տարաներ ախտահանիչ միջոցների համար

3923 50 900 0

«ֆլիփ-թոփ» կափարիչներ»

3926

Բախիլներ

3926 20 000 0,
4015,  6203,
6204,  6207,
6208,  6210,
6211


Պաշտպանիչ հագուստ և հագուստի պարագաներ ու ձեռնոցներ

3926 90 970 9

Մեկուսացնող խցիկ` հիվանդների տեղափոխման համար

4202 99 000 0

Լաբորատոր թերմոպայուսակ

6307 90

Շնչառական դիմակներ և ռեսպիրատորներ

7613 00 000 0

Dewar-ի տարա

8418 40 200 8

Բժշկական սառցարաններ

9004 90

Պաշտպանիչ ակնոցներ

9018 19 

Պուլսօքսիմետր

9018 31, 9018 32

Ներարկիչներ, ասեղներ, կաթետերներ, կանյուլներ և համանման գործիքներ

9018 90 500 1

Համակարգեր՝ արյան վերցման ու փոխներարկման, արյան փոխարինիչների և ինֆուզիոն լուծույթների համար

9022 14 000 0

Բժշկական նշանակության սարքավորումներ

9402 90 000 0

Հիվանդի տեղափոխման պատգարակ

9616 10 100 0

Հիգիենիկ նպատակների համար նախատեսված փաշեցիրներ

9616 10 900 0

Վրադիրներ և գլխիկներ



ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին