Բացել լրահոսը Փակել լրահոսը
1028360
A A
Հասարակություն

Անհայտ անձը կրակել է Սան Ֆրանցիսկոյում հայկական դպրոցի ուղղությամբ

Մեկ ամիս էլ չի անցել, երբ Սան Ֆրանցիսկոյում Գռուզեան-Զաքարեան-Վասպուրական դպրոցը վանդալիզմի էր ենթարկվել. օրերս այն կրկին թիրախավորվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ասպարեզ»-ը տեղեկացնում է, որ ոստիկանության տվյալների համաձայն, շաբաթ առավոտյան ինչ-որ մեկը կրակ է բացել դպրոցի ուղղությամբ և վնասել ցուցանակը: Կրակոցների հետևանքով ոչ ոք չի տուժել:

Հուլիսին Սան Ֆրանցիսկոյի Գռուզեան-Զաքարեան-Վասպուրական դպրոցը վանդալիզմի էր ենթարկվել՝ պատերին գրվել էին հայհոյանքներ և պատկերվել էր Ադրբեջանի դրոշը: