Բացել լրահոսը Փակել լրահոսը
18777_nikol_11_M
A A
Պաշտոնական

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մեքսիկայի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորին՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում ասված է.

 

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Մեքսիկայի բարեկամ ժողովրդին՝ Մեքսիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ առողջություն և նորանոր ձեռքբերումներ, իսկ Մեքսիկայի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:

 

Հուսով եմ, որ մոտ ապագայում մեզ կհաջողվի համատեղ ջանքերով առավել ամրացնել հայ-մեքսիկական փոխգործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում՝ ի շահ մեր ժողովուրդների»: