A
A
Ադրբեջանում գերի ընկած Նարեկի կինը կտրեց վարչապետի ճանապարհը. Aravot.am
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանում գերի ընկած Նարեկ Սարդարյանի կինն այսօր կտրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճանապարհը՝ հետաքրքրվելով ի՞նչ տեղեկություն կա Ադրբեջանում գերի ընկած ամուսնուց՝ Նարեկից, գրում է Aravot.am-ը:
Կինն ասաց, որ ոչ մի տեղեկություն չունեն, գուցե վարչապետը գիտի: Նիկոլ Փաշինյանն այսօր Խնձորեսկում մասնակցում էր «Սպարապետի օրվան» նվիրված միջոցառումներին: «Չենք կարող ասել, ցավոք սրտի, դժբախտաբար Նարեկը ոչ թե բարեկամի մոտ է ընկել, այլ՝ հակառակորդի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասաց, որ ինքը դեռ չի մեկնում եւ պատրաստ է զրուցել կնոջ հետ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում