Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց

Դատավորը պետք է լավ փաստաբանից քիչ չվարձատրվի՝ ամսական 1 մլն դրամից ավելի․ Արսեն Թավադյան (տեսանյութ)

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Արսեն Թավադյանը գտնում է, որ Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի միավորումով կկրճատվի դատական ատյաններում գործերի քննության երկար ճանապարհը, դատական վճիռները բողոքելու մեկ հնարավորությունը դուրս կգա այդ գործընթացից, և դատական համակարգի գործունեությունը կդառնա ավելի արդյունավետ ու քիչ ծախսատար։ Նա նաև վստահ է, որ այդ փոփոխությունը նաև ինչ-որ չափով կվերականգնի դատական համակարգի նկատմամբ հանրության վստահությունը։

Ա․Թավադյանը մեկն է հանձնաժողովի այն անդամներից, ովքեր ջատագովն են այդ երկու բարձրագույն դատարանների միավորման և արդյունքում Գերագույն դատարան ստեղծելու գաղափարին։

Սահմանադրական բարեփոխումների շրջանակներում քննարկվել է նաև կառավարման մոդելի հարցը, և առայժմ կա խորհրդարանական կառավարման համակարգը չփոխելու համաձայնություն։ Բայց Ա․Թավադյանն ասում է, որ ինքը կողմ չէ խորհրդարանական կառավարման մոդելին և ճիշտ է համարում նախագահական մոդելը, քանի որ առաջին դեպքում իշխանության թևերի միջև հավասարակշռություն չկա։ Նախագահական մոդելում, ասում է, կա այդ հավասարակշռությունը։ «Քաղաքական ուժը խորհրդարանական հանրապետության պարագայում իշխանությունը կենտրոնացնելու ավելի մեծ հնարավորություն ունի։ Եվ կարծում եմ, 2015թ․ փոփոխությունները հենց այդ պատճառով էլ կատարվել են»,- ասում է նա՝ հավելելով, որ ինքը այդ հարցը նորից կբարձրացնի հանձնաժողովում։

 

 

Մանրամասները՝  տեսանյութում