Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արայիկ Հարությունյան
A A
Պաշտոնական

Համապետական ծնողական ժողով․ նախարարը՝ դպրոցների վերաբացման մասին (տեսանյութ)

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում համապետական ծնողական ժողով է անցկացնում: 

«Մի շատ կարևոր զրույց ունեմ ծնողների հետ: 2020 թ. մարտի 13-ից, ըստ էության, մեր դպրոցները փակ էին, և մենք կրթության շարունակականությունը ապահովելու համար ձեռնամուխ եղանք շատ բարդ փոփոխությունների, բայց և՛ ծնողները, և՛ ուսուցիչները, և՛ համակարգը շատ դրական արձագանքեցին: Եվ մենք անցանք հեռավար կրթության: Կրթության շարունակականության ապահովումը ցանկացած համակարգի կենսական անհրաժեշտություններից է: Եթե ընդհատում ենք ունենում, ապա հետագայում վերադառնալ նորմալ կրթական գործընթացի շատ դժվար է լինում, և այդ առումով մեզ հաջողվեց անցած կիսամյակում ապահովել կրության շարունակականությունը:

Հիմա գալիս է սեպտեմբերը, և մեր ընդհանուր դիտարկումներն այնպիսին էր, որ ծնողների գերակշիռ մեծամասնությունը ցանկանում է, որ դպրոցները բացվեն: Մեր ցանկությունն էլ էր էդպիսին, որ դպրոցները բացվեն, և այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկվեն:

Մենք ընդհանուր անկում ունենք քովիդով վարակվածների թիվ և դա շատ լավ է: Բայց մենք դպրոցների և բուհերի բացմամբ չպետք է նպաստենք, որ այդ թիվն ավելանա, որովհետև եթե ավելանում է, մենք այնպիսի իրավիճակ ենք ունենում, որ կարող է կարճ ժամանակ հետո թվերը այնպես վերելք ապրեն, կորն այնքան բարձրանա, որ ստիպված լինենք նորից դպրոցը փակելու, և դա շատ մեծ խնդիր է կրթական համակարգի համար: Մենք ամեն ինչ անում ենք, որ դա թույլ չտանք և թույլ չենք տալու»,- հավելեց նա: