Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Ուղիղ. «Սևիլյա» - «Ինտեր». Եվրոպայի լիգայի եզրափակիչ ակորդը

Այսօր Գերմանական Քյոլն քաղաքի «Ռեյնշտադիոն» մարզադաշտում տեղի կունենա Եվրոպայի 2019-20թթ խաղարկության եզրափակիչ հանդիպումը: Միմյանց հետ կհանդիպեն իսպանական «Սևիլյան» ու իտալական «Ինտերը»:

Երկու թիմերն առաջին անգամ են հանդիպում եվրոպական գավաթներում, չնայած միասին 8 անգամ արդեն տիրել են ՈւԵՖԱ-ի գավաթին՝ 5 անգամ իսպանացիները, 3՝ իտալացիները:

«Սևիլյան» իտալական ակումբների հետ առայժմ անցկացրել է 13 հանդիպում, որից 6-ում հաղթել է, իսկ 5-ում պարտվել: 

«Ինտերը» իսպանական թիմերի հետ հանդիպել է 43 անգամ՝ տարելով 14 հաղթանակ և կրելով 18 պարտություն:

«Սևիլյա» - «Ինտեր» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 23:00-ին: Ֆուտբոլասերներն այն ուղիղ եթերով կարող են դիտել այստեղ