Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՄԻՊ
A A
Հասարակություն

Մեկնարկել է ՄԻՊ-ին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հխ առցանց նիստը (տեսանյութ)

Մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի առցանց նիստը՝ «Հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության իրավունքը հանրակրթական ուսումնական հաստատություններում» թեմայով:

Կքննարկվեն նաև նոր կորոնավիրուսային (COVID-19) համաճարակի հիմքով ՀՀ-ում արտակարգ դրության պայմաններում հանրակրթական հաստատություններում կրթության իրավունքի ապահովմանն առնչվող խնդիրներ, որոնց բախվում են ուսուցիչները, հաշմանդամություն ունեցող երեխաներն ու նրանց ծնողները:

Քննարկման արդյունքները կամփոփվեն և կուղարկվեն պետական իրավասու մարմիններին:

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժին