Քաղաքական մեծ ակտիվություն չեմ ցուցաբերում. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵս քաղաքական մեծ ակտիվություն չեմ ցուցաբերում։ Այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՍԵրժ Սարգսյանը՝ պնդելով, որ այսօրվա ասուլիսը ևս քաղաքական չի համարում։
Սարգսյանը պնդեց, որ Ապրիլյան քառօրյան և տավուշյան իրադարձությունները համեմատելի չեն, թեև ընդունում է, որ մեր զինուժը լուծել է իր առջեւ դրված կարևոր խնդիր:
Պնդեց, որ նույնը պետք էր անել 2018-ի մայիս-հունիսին Նախիջևանի ուղղությամբ։
Սարգսյանը նաև համոզմունք հայտնեց, որ որևէ մեկը չի կարող ասել, որ մեր զինված ուժերը լավագույնը չեն։ Ինչ վերաբերում է դիրքերի գրավմանը, Սարգսյանն ասաց, որ 1994-ի հրադադարից հետո այդ գործընթացը երբեք կանգ չի առել, բազմաթիվ ուղղություններով մենք ունեցել ենք դիրքային բարելավումներ, պարզապես դա եղել է լուռ եւ առանց աղմուկի։
Ինչ վերաբերում է մեր հետախուզության աշխատանքին 2016 թվականին, Սարգսյանն ասաց, բոլոր հայտարարությունները , թե հարձակման մասին տեղեկատվություն է եղել, հնչեցվել են բոլոր այն մարդկանց կողմից , ովքեր հնարավորություն չեն ունեցել ծանոթանալ այս և դրանից առաջ տրամադրված հետախուզական գործողություններին։
Սարգսյանը պնդեց, որ չեն ունեցել տեղեկատվություն Ադրբեջանի հարձակման մասին եւ որ աշխարհի լավագույն հետախուզական ծառայությունները ևս չեն կարողանում ձեռք բերել ամբողջական տեղեկատվություն:
Սերժ Սարգսյանը չժխտեց, որ այդ հարցում մեր հետախուզությունը թերացել է, օրվա երկրորդ կեսին տեղեկատվություն են ունեցել, որ Ադրբեջանը պատրաստում է դիվերսիոն գործողություն։ Սարգսյանը սահմանափակվեց միայն այսքանով։