Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տնտեսություն Պաշտոնական

Արայիկ Հարությունյանի հանձնարարականը (տեսանյութ)

Գյուղական համայնքների համաչափ զարգացման ծրագրի շրջանակում ավարտվում է Մարտունու շրջանի  Հերհեր համայնքը  Ստեփանակերտ –Կարմիր շուկա-Մարտունի մայրուղուն կապող ճանապարհահատվածի ասֆալտապատումը:  Այդ մասին տեղեկացրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝  տեսանյութ հրապակելով։

Հերհերը մեկն է  բազաթիվ համայնքներից, որոնց ճանապարհների ասֆալտապատումը կիրականացվի ընթացիկ տարում:

Ըստ Արայիկ Հարությունյանի՝  երեկ կատարած աշխատանքային այցը գործի ընթացքին անձամբ ծանոթալու նպատակն ուներ:

«Հանձնարարել եմ այն ավարտելուն պես սկսել Հերհերը-Ծովատեղ համայնքին կապող ճանապարհի ասֆալտապատումը ևս: Մարտունու շրջանում այս տարի նախատեսված են նաև  Թաղավարդ -Կարմիր_շուկա, Քերթ համայնքը՝ Ստեփանակերտ – Մարտունի մայրուղուն, Ճարտարը նախկին Զորավանին կապող ռազմավարական նշանակության ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները: Իսկ Բերդաշենի ճանապարհը, որի մասին առիթ եմ ունեցել ներկայացնելու, շահագործման կհանձնվի առաջիկա շաբաթներին»,-գրել է Արցախի նախագահը։