Բացել լրահոսը Փակել լրահոսը
_113931029_composite
A A
Քաղաքականություն

Իսրայելն ու ԱՄԷ-ն պատմական համաձայնագիր են կնքել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ

Իրայելն ու Արաբական Միացյալ Էմիրությունները համաձայնության են եկել հարաբերությունները կարգավորելու շուրջ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը. փոխանցում է BBC-ն։

Թրամփը, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և Աբու Դաբիի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ Ալ Նահյանը համատեղ հայտարարությամբ հույս են հայտնել, որ «խաղաղության պատմական և բեկումնային համաձայնագիրը կնպաստի խաղաղության հաստատմանը Միջին Արևելքում»:

Նրանք հավելել են, որ Իսրայելը՝ որպես արդյունք, կկասեցնի Արևմտյան ափի զբաղեցրած խոշոր տարածքները միակցելու իր ծրագիրը: Մինչ այս պահը Իսրայելը դիվանագիտական հարաբերություն չէր հաստատել Պարսից ծոցի արաբական երկրներից որևէ մեկի հետ: Ի պատասխան Նախագահ Թրամփի հայտարարությանը՝ Նեթանյահուն թվիթերի իր միկրոբլոգում գրել է. «Պատմական օր»: