Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled1
A A
Քաղաքականություն

Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել

Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել, լուրը LBC հեռուստաալիքի եթերում հայտարարել Է Հանրապետության առողջապահության նախարար Համեդ Հասանը: Այս մասին տեղեկանում ենք Ռիա Նովոստիից։

Նիստի ավարտից հետո ԶԼՄ-ները հայտնել են երկրի պաշտպանության նախարար Զեյնա Աքրիի պաշտոնից  հեռանալու մասին: Բացի այդ, նախկինում նմանատիպ հայտարարություններով արդեն հանդես են եկել կառավարության մի քանի անդամներ ։

Սակայն այդ տեղեկությունը դեռ չի նշանակում կառավարության պաշտոնական հրաժարականը։ Սպասվում է, որ այսօր երեկոյան այդ հարցի շուրջ հայտարարություն կանի վարչապետը ։

Կառավարության հրաժարականը ամբողջ կազմով կնշանակի, որ Լիբանանի իշխանությունները կկատարեն Բեյրութի բնակիչների պահանջներից մեկը, որոնք ուրբաթ օրվանից զանգվածային բախումների վերաճած հանրահավաքներ են անցկացնում: 

Ուրբաթ նրանք գրավել են 4 նախարարությունների շենքերը, սակայն բանակին հաջողվել է նրանց դուրս մղել կառավարական համալիրներից։ Անկարգությունների հետեւանքով, Ինչպես հայտնել են ՆԳՆ-ում, զոհվել է անվտանգության ուժերի աշխատակիցը, տուժել է ավելի քան 700 մարդ: