Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ukraina 31.07.
A A
Սպորտ

Ուկրաինան ցանկանում է օլիմպիական խաղեր անցկացնել

Ուկրաինայի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Վադիմ Գուտցայտը հայտարարել է, որ Ուկրաինայի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Սերգեյ Բուբկան այժմ աշխատանքներ է տանում, որպեսզի Ուկրաինան մասնակցի 2030 և 2032թթ օլիմպիական խաղերի մայրաքաղաքների ընտրություններին: Օլիմպիական խաղերի նախկին մասնակիցը կարծում է, որ այդ նախագծի իրականացումը թույլ կտա երկրում զարգացնել սիրողական և պրոֆեսիոնալ սպորտը, այդ թվում ձմեռային մարզաձևերը:

Ինչպես հայտնում է աղբյուրը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արդեն քննարկում է Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախի ուկրաինական այցի հարցը: Երկրի նախագահը ցանկանում է ՄՕԿ-ի ղեկավարին անձամբ ծանոթացնել Ուկրաինայի հնարավորությունների հետ:

Հավելենք, որ 2030թ ձմեռային օլիմպիական տարի է, իսկ 2032-ը՝ ամառային: