Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma
A A
Սպորտ

«Ռոման» ու «Յուվենթուս»-ն իրար հետ կխաղան առանց առաջատարների

Թուրինի «Յուվենթուսն» ու Հռոմի «Ռոման» Իտալիայի առաջնության վերջին տուրի խաղում հանդես կգան առանց առաջատար ֆուտբոլիստների: Այդ մասին հայտնում է forzaroma կայքը:

«Յուվենթուսն» ժամանակից շուտ գրավել է առաջին տեղը և 9-րդ անգամ անընդմեջ նվաճել է չեմպիոնի կոչումը: Ուստի, թիմն այժմ ավելի շատ մտածում է չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի «Լիոնի» հետ պատասխան խաղի մասին:

«Ռոման» առաջնության ավարտից մեկ տուր առաջ հաստավեց 5-րդ տեղում և իրավունք ստացավ մասնակցելու Եվրոպայի լիգայի գալիք խաղարկության խմբային փուլին: Հռոմեական ակումբն իր հերթին օգաստոսի 6-ին պետք է հանդիպի իսպանական «Սևիլյայի» հետ, Եվրոպայի լիգայի ընթացիկ մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլ մտնելու համար:

Ինչպես նշում է աղբյուրը, երկու թիմերի մարզիչներն էլ պատրաստվում են հանգիստ տալ առաջատար խաղացողներին: «Յուվենթուսի» կազմում հավանաբար կբացակայեն Քրիշտիանու Ռոնալդուն, Բոնուչին, Դիբալան, Պյանիչը, Մատյուիդին: «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հնարավոր է հանգիստ տա Էդին Ջեկոյին, Հենրիխ Մխիթարյանին, Քրիս Սմոլինգին, Ամադու Դիավարային, Ջանլուկա Մանչինիին, դարպասապահ Պաու Լոպեսին:

Նշենք, որ «Յուվենթուս» - «Ռոմա» խաղը տեղի կունենա օգոստոսի 1-ին, ժամը 22:45-ին: