Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+koryan
A A
Սպորտ

Ռուսական «Խիմկիի» ֆուտբոլիստը հանդես կգա Հայաստանի հավաքականում

Ռուսական «Խիմկի» ֆուտբոլային ակումբի 25-ամյա կիսապաշտպան Արշակ Կորյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Արշակ Կորյանը նախկինում խաղացել է Ռուսաստանի մինչև 16, 17, 18, 19 և 21 տարեկանների հավաքականներում, ինչպես նաև Հայաստանի Մ-17 հավաքականում:

«Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես գալը մեծ պատիվ և հպարտություն է։ Խաղադաշտում, ինչպես միշտ, կներդնեմ ողջ ուժերս՝ թիմին օգտակար լինելու համար։ Շփվել եմ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ։ Նա նշեց, որ հետևել է իմ խաղին և շատ է ցանկանում որ հանդես գամ ազգային հավաքականում։ Ես զգացի, որ նա շատ դրական անձնավորություն է և տրամադրված է լավ արդյունքների հասնել ազգային հավաքականի հետ։ Ես նույնպես կփորձեմ իմ ներդրումն ունենալ այդ հարցում», - ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցի ժամանակ ասել է Արշակ Կորյանը:

Արշակ Կորյանը ծնվել է 1995 թվականի հուլիսի 17-ին՝ Ռուսաստանի Սոչի քաղաքում։ Իր կարիերայի ընթացքում հանդես է մի շարք թիմերում․

«Լոկոմոտիվ» (Մոսկվա, Ռուսաստան)՝ 2013-2014, 2017

«Վիտես» (Նիդեռլանդներ)՝ 2015-2017

«Խիմկի» (Ռուսաստան)՝ 2018 թվականից