Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+fifa 29.07.
A A
Սպորտ

ՖԻՖԱ-ն 1 մլն դոլար գրանտ կհատկացնի ֆուտբոլի ազգային ֆեդերացիաներին

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի գործադիր կոմիտեն 1,5 միլիարդ դոլար է հատկացրել կորոնավիրուսի պայմաններում ֆուտբոլի ազգային ֆեդերացիաներին ֆինանսական օգնություն ցույց տալու համար: Այդ մասին հայտնում է tuttosport-ը:

Համաշխարհային ֆուտբոլին օգնելու այս ծրագիրը կոչվում է «Մարշալի պլան»: Ըստ դրա ֆուտբոլի ազգային ֆեդերացիաները կստանան 1-ական մլն դոլար գրանտ, որոնք կօգտագործվեն հատուկ ներկայացված պահանջների համար: Օգնության 3-րդ փուլով յուրաքանչյուր ֆեդերացիային կհատկացվի 500 հազարական դոլար՝ կանանց ֆուտբոլի ծախսերը հոգալու համար: Բացի այդ, ՖԻՖԱ-ն իր դուստր ձեռնարկություններին կտրամադրի 5 մլն դոլար վարկեր՝ առանց տոկոսադրույքի:

«Այս պլանը ֆուտբոլային հանրության համերաշխության և նվիրվածության օրինակ է հանդիսանում ներկայիս դժվարին ժամանակներում», - ասել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն: