Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat 28.07.
A A
Սպորտ

Երևանի «Արարատը» նոր ձեռքբերումներ է կատարել

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը նոր ձեռքբերումներ է կատարել:

Ինչպես նշում է ակումբի ֆեյսբուքյան էջը, թիմի կազմն այսօր համալրել են «Լոռի ՖԱ»-ի պաշտպան Քրիստիան Խիմենեսը և «Շիրակի» պաշտպան Հրայր Մկոյանը:

Այդպիսով, հայկական ֆուտբոլի երբեմնի դրոշակակիրը վերջին չորս օրվա ընթացքում ձեռք է բերել 8 նոր ֆուտբոլիստ, որոնցից հինգն անցած մրցաշրջանում ներկայացնում էին Գյումրիի «Շիրակը»: Հիշեցնենք, որ թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել Վարդան Բիչախչյանը: