Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+olimpiakan
A A
Սպորտ

Քաթարը նամակով դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեին

Քաթարը նամակ է ուղարկել Միջազգային օլիմպիական կոմիտեին՝ ՄՕԿ–ին և պատրաստակամություն է հայտնել անցկացնելու 2032թ կամ ցանկացած մյուս տարիների ամառային և պարալիմպիկ օլիմպիական խաղերը: Այդ մասին հայտնում է Քաթարի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:

«Մերձավորասիական ոչ մի երկիր չի հյուրընկալել օլիմպիական խաղեր: Օլիմպիական օղակները աշխարհի խաղաղության, մարդկանց միասնության խորհրդանիշ են: Սպորտը մեծ նշանակություն է ունեցել մեր ժողովրդի առջնթացի և զարգացման հարցում», - ասել է ՔԱՕԿ-ի նախագահ Ջոն բին Համիդ բին Հալիֆա Ալ-Թանին:

2032թ օլիմպիական խաղերը հյուրընկալելու նպատակ ունեն նաև Հնդկաստանը, Ավստրալիան, Չինաստանը (Շանհայ) և Հարավային ու Հյուսիսայի Կորեաները համատեղ: Նշենք, որ 2024թ օլիմպիական խաղերը կայանալու են Փարիզում, իսկ 2028-ինը՝ Լոս Անջելեսում: