Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+mxitaryan 1
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը մարզաշապիկներ է նվիրել վիրավոր զինծառայողներին. նրանք արձագանքել են

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն ազգային թիմի իր անվանական մարզաշապիկներ է նվիրաբերել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հուլիսին տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում վիրավորված հայ զինծառայողներին: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հենրիխ Մխիթարյանը խոստացել է Հայաստանում գտնվելու ժամանակ անպայման հանդիպել զինվորներին և անձամբ ստորագրել մարզաշապիկները:

«Խոնարհվում եմ ձեր խիզախ կեցվածքի առջև, շնորհակալ եմ, որ անսասան կանգնած եք և պաշտպանում եք մեր հայրենիքի սահմանները», - զինծառայողներին ուղղված իր նամակում նշել է հավաքականի ավագը:

Զինծառայողներն արդեն պատասխանել են Հենրիխ Մխիթարյանին. «Շնորհակալ ենք Հենո ջան, շատ ուրախացանք քո նվերից»,- Instagram-ի իր էջում գրել է զինծառայողներից մեկը: