Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat
A A
Սպորտ

«Արարատը» պայմանագիր է կնքել Արտակ Եդիգարյանի հետ

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել Արտակ Եդիգարյանի հետ: Այդ մասին հայտնում է ակումբի ֆեյսբուքյան էջը:

 

30-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը Երևանի «Փյունիկն» էր: Նա նախկինում հանդես է եկել նաև «Ալաշկերտ», «Բանանց» (այժմ՝ «Ուրարտու»),Դոնեցկի «Մետալուրգ» և «Ժալգիրիս» ակումբներում:

 

Արտակ Եդիգարյանը 7 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, նվաճել է նաև գավաթն ու Սուպերգավաթը: Նա «Ժալգիրիսի» հետ դարձել է նաև Լիտվայի չեմպիոն և գավաթակիր: 2016/17 և 2017/18թթ մրցաշրջաններում եղել է Հայաստանի Բարձրագույն խմբի լավագույն ռմբարկու: Հայաստանի հավաքականի կազմում Արտակ Եդիգարյանը մասնակցել է մոտ 30 հանդիպման: