14 ֆուտբոլիստ հեռացել է Երևանի «Արարատից». 16-ը մնացել են
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի մեծ թվով խաղացողների պայմանագրերի ժամկետներն ավարտվել են:
Ինչպես հայտնում է ակումբի ֆեյսբուքյան էջը, այդ ֆուտբոլիստները լքել են թիմը: Ահա նրանք՝ Կոելո Վիեյրա Վիկտոր Հուգո, Սանտոս Դաս Նևես Խամես, Իգոր Գաբրիել Ագուիար, Ռաֆայել Էնրիկե, Պավել Ստեպանեց, Դավիդ Դավիդյան, Թոմաս Ֆիբել, Դմիտրի Ռիժով, Զուրաբի Արզիանի, Արունա Լուկման, Օսենի Գանիյու Բոլաջի, Վեսլեն Ժունիոր, Կոնստանտին Մորոզով, Դենիս Դեդեչկո:
Չնայած նման կորուստին, «Արարատի» կազմում դեռևս 16 ֆուտբոլիստ կա: Նրանք են Սերգեյ Ռևյակինը, Ալեքսանդր Կոզլովը, Զավեն Բադոյանը, Կարեն Շիրխանյանը, Իվան Սպիչկան, Դավիթ Խուրցիձեն, Ռուսլան Ավագյանը, Ալբերտ Մնացականյանը, Գեորգի Չելիձեն,
Ռամազան Իսաևը, Վահե Մուրադյանը, Մալամ Դա Սիլվան, Պետրոս Աֆաջանյանը, Ռոբերտ Մարությանը, Պողոս Այվազյանը և Ռազմիկ Հակոբյանը, որոնք հայտավորված են եղել Հայաստանի անցած առաջնության թիմի վերջին հանդիպմանը:
Հիշեցնենք, որ երեկվանից «Արարատի» ղեկը ստանձնել է «Շիրակի» նախկին գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը: