Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+urartu
A A
Սպորտ

«Ուրարտու» ՖԱ-ն աշխատանքային նոր ձևաչափ է մշակել

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ակադեմիան այսուհետև կգործի նոր ձևաչափով: Այդ մասին հայտնում է ակումբի ֆեյսբուքյան էջը:

Ակադեմիան ըստ տարիքային բաշխվածության կունենա երեք բլոկ, որոնցից յուրաքանչյուրը կունենա պատասխանատու մարզիչ, որը կհամակարգի այդ տարիքային թիմերի հետ տարվող աշխատանքային գործընթացները, մարզումային ծրագրերը։

16-18 տարեկան ֆուտբոլիստների հետ տարվող աշխատանքները կհամակարգի Արամ Հակոբյանը, 12-15 տարեկաններինը՝ Վալերի Ալեքսանյանը, իսկ 8-11 տարեկաններինը՝ Ալեքսանդր Թադևոսյանը։ Նման ձևաչափի ընտրության նպատակը իրականացվող աշխատանքը հնարավորինս արդյունավետ դարձնելն է։ 

 

Հավելենք, որ ակադեմիայի մարզչական շտաբը համալրել են դարպասապահների փորձառու մարզիչներ Տիգրան Ասլանյանն ու Վահան Շմավոնյանը։