Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+kampanja
A A
Սպորտ

Դավիդ Կամպանյան նշանակվել է «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ

Հայաստանի ֆուտբոլի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանացի մասնագետ Դավիդ Կամպանյան: Այդ մասին հայտնում է ակումբի ֆեյսբուքյան էջը:

46-ամյա մարզիչը Հայաստան է ժամանել օգնական-վերլուծաբան Ֆրանցիսկո Կոմպանի, ֆիզ. պատրաստության մարզիչ Խորխե Գոմեսի և դարպասապահների մարզիչ Ֆելիքս Ռամիրեսի հետ: Նրա մարզչական շտաբում իր աշխատանքը կշարունակի նաև մոլդովացի մասնագետ Դենիս Զմեուն:

Դավիդ Կամպանյան նախկինում աշխատել է լիտվական «Ուտենիս», իսպանական «Ալկալա» ակումբներում: Նրա գլխավորած վերջին ակումբը եղել է «Լոռի ՖԱ» թիմը:

«Արարատ-Արմենիայում» իսպանացի մասնագետը փոխարինել է Վարդան Մինասյանին, որը երկու տարի անընդմեջ թիմի հետ գրավել է առաջին տեղը և նվաճել չեմպիոնի կոչումը: