Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess hajk 22.07.
A A
Սպորտ

Հայկ Մարտիրոսյանը՝ Speed Chess Grand Prix մրցաշարի 8-րդ փուլի հաղթող

Հայաստանի շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Speed Chess Grand Prix կայծակնային շախմատի առցանց մրցաշարի 8-րդ փուլում:

Ինչպես տեղեկացնում է Chess.com կայքը, որի հարթակում անցկացվում է մրցաշարը, մեր շախմատիստը, հաղթահարելով խմբային փուլը, մտել է փլեյ-օֆֆ: 

Կիսաեզրափակիչում Հայկ Մարտիրոսյանը լարված պայքարում պարտության է մատնել ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշյե-Լագրավին՝ 2:1, իսկ եզրափակիչում 2:0 հաշվով ջախջախել է ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմյևին:

Հայկ Մարտիրոսյանն այս հաղթանակից հետո վաստակել է 56 վարկանիշային միավոր և այժմ ընդհանուր հաշվարկով զբաղեցնում է 4-րդ տեղը: Նա միաժամանակ կստանա 1000 դոլար պարգևավճար:

Նշենք, որ Speed Chess Grand Prix կայծակնային շախմատի մրցաշարը բաղկացած է 20 փուլից: Այն անցկացվում է ամեն երեքշաբթի և ավարտվելու է հոկտեմբերի 13-ին: Ընդհանուր հաշվարկով առաջին 4 տեղերը գրաված շախմատիստները իրավունք կստանան մասնակցելու կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը: