Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess hajk
A A
Սպորտ

Հայկ Մարտիրոսյանը շախմատի առցանց խոշոր մրցաշարում զբաղեցրել է 6-րդ տեղը

Հայաստանի շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը lichess.org հարթակով մասնակցել է Sundays with Unity առցանց մրցաշարին, որին հայտավորվել են 509 շախմատիստ-շախմատիստուհի, այդ թվում 71 գրոսմայստեր:

Ինչպես տեղեկացնում է նույն կայքը, հայ գրոսմայստերն անցկացրել է կայծակնային շախմատի 55 պարտիա, որից 24-ում հաղթել է, հինգն ավարտել ոչ-ոքի, իսկ 26-ում պարտություն կրել:

Մրցաշարի հաղթող է դարձել հնդիկ գրոսմայստեր Ռաունակ Սադվանին, որը ավելի քիչ անցկացրած պարտիաներում տարել է 26 հաղթանակ (տեղերը որոշում են հաղթանակների միջին քանակով):