Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+pyunik
A A
Սպորտ

Արտակ Օսեյանը նշանակվել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբն պայմանագիր է կնքել մարզիչ Արտակ Օսեյանի հետ։ Ինչպես նշում է ակումբի պաշտոնական կայքը, 33-ամյա մասնագետը կզբաղեցնի թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։ 

Արտակ Օսեյանի մարզչական շտաբում ընդգրկվել են նաև Կարեն Սիմոնյանը (Ավագ մարզիչ), Էրիկ Նազարյանը (Օգնական), Վլադիմիր Վարդանյանը (Դարպասապահների մարզիչ), Չիրո Հոսեյնի Վարդեյը (Ֆիզպատրաստության մարզիչ)։

Արտակ Օսեյանի վերջին աշխատավայրը եղել է «Արարատ-Արմենիա» ՖԱ-ն, որը դարձել է անցած առաջնության չեմպիոն։

 

Արտակ Օսեյանի կարիերան թվերով և փաստերով.

2012-13 - «Բանանց» - գլխ. մարզչի օգնական

2013-16 - «Փյունիկ» - գլխ. մարզչի օգնական

2013 - Հայաստանի երիտասարդական հավաքական - գլխ. մարզչի օգնական

2014-15 - Հայաստանի երիտասարդական հավաքական - գլխ. մարզչի օգնական

2015 - Հայաստանի երիտասարդական հավաքական - գլխ. մարզիչ

2016-17 - «Փյունիկ» - գլխ. մարզիչ

2017-18 - «Ավան Ակադեմիա» - գլխ. մարզիչ

2017 - Հայաստանի Մ-17 հավաքական - գլխ. մարզիչ

2017 - Հայաստանի Մ-19 հավաքական - գլխ. մարզիչ

2018 - Հայաստանի ազգային հավաքական - գլխ. մարզչի օգնական

2018 - «Արարատ-Արմենիա-2» - գլխ. մարզիչ

2018 - «Արարատ-Արմենիա» - գլխ. մարզիչ (ժ.պ.)

2018-20 - «Արարատ-Արմենիա» - գլխ. մարզչի օգնական

 

Հավելենք, որ «Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչը Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին էր, որը մեկ շաբաթ առաջ խզել էր պայմանագիրը: